«Հրապարակ». Եվ այդ մեկը Արման Բաբաջանյանն է

«Հրապարակ». Եվ այդ մեկը Արման Բաբաջանյանն է

Ձեր՝ ԿԸՀ դիմելը հիշեցրեց հայտնի անեկդոտը․ «Քշի Թուրքիա, 15-ին դրանք հայերին կոտորել են»․ ինչո՞ւ հիմա որոշեցիք դիմել ձեր կորսված մանդատը ետ բերելու համար, որովհետեւ այսօր որոշվում է իշխանությունների «սրտի» ընդդիմության հա՞րցը՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» անդամին` իրենց խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանի մանդատի հարցով։ «Ամենեւին, նպատակ միշտ է եղել, պահը հիմա հասունացավ։ Գիտեք, ըստ օրենքի՝ «անկախ պատգամավոր» կարգավիճակ չկա, ԿԸՀ-ն նիստ կգումարի, որոշում կկայացնի»: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի սրտի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժի՞, իմքայլական պատգամավորներն արդեն սիգալներ են ուղարկում նրան։ «Կդիմենք ՍԴ»: Ներեցեք` ի՞նչ ՍԴ, որտեղի՞ց եք գտնելու ՍԴ՝ քվորում չկա, սոդոմ-գոմոր է ՍԴ-ի շուրջ։ «Եկեք չշտապենք, սպասենք ԿԸՀ որոշմանը. բոլոր դեպքերում,  դա լինելու է  շարունակական պրոցես, մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին»: Իսկ եթե ձախողվե՞ք։ «Կապ չունի, սա քաղաքական պրոցես է, որն այն մասին է, որ Սահմանադրությամբ ամրագրված է` երկրում անկախ պատգամավորի ինստիտուտ գոյութուն չունի, մանավանդ՝ ընդամենը 374 ձայն տարած մեկի համար, եւ այդ դրույթը պետք է ի վերջո կյանքի կոչել»: Իսկ հնարավո՞ր է դուք հերթական անգամ ճամփա եք բացում իշխանության համար՝ «Իմ քայլում» եւս կարող է պատգամավորների «անկախացում» ընթանալ՝ նախադեպ եք ստեղծում։ «Դե, մի դեպքում ասում եք` Արման Բաբաջանյանն իշխանության սրտի պատգամավորն է, հիմա մեկ այլ բան եք ասում։ Կողմնորոշվե՛ք»: