Եգիպտոսը վերսկսել է միջազգային ավիահաղորդակցությունը

Եգիպտոսը վերսկսել է միջազգային ավիահաղորդակցությունը

Եգիպտոսը վերսկսել է միջազգային ավիահաղորդակցությունը եւ բացել մի շարք տեսարժան վայրեր տուրիստների համար՝ հակակարոնավիրուսային սահմանափակումները հանելուց հետո, որոնք սահմանվել էին երեք ամիս առաջ։ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Մուհամմեդ Մանարը այս առնչությամբ տեսչական այց է կատարել Կահիրեի միջազգային օդանավակայան, որտեղ բոլոր սրահներում ջերմացույցներ կան դրված, որոնք հետեւում են ժամանողների ջերմաստիճանին։

Բոլոր գոտիները ենթարկվում են ախտահանման եւ ամենուրեք պահպանվում են սանիտարական ցուցումները։ Բացի այդ, վերսկսվել են 29 ուղղություններով ազգային ավիափոխադրողի թռիչքները, որոնք ներառում են 17 եվրոպական երկիր, չորս աֆրիկյան եւ չորս Մերձավոր-Արեւելյան երկիր, ինչպես նաեւ երեք երկիր Հյուսիսային Ամերիկայում։ Բացվել է ավիահաղորդակցությունը նաեւ Չինաստանի հետ։