Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել է 230 հազարը

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել է 230 հազարը

Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2549 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 230 211-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 141 մարդ։ Ընդհանուր մահացությունների թիվը հասել է 10 958-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 191 487 է։

Հիշեցնենք, որ հուլիսի մեկի տվյալների համաձայն, աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը մոտենում է 10,6 միլիոնի սահմանին։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 515 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 5,8 միլիոն։