Չինաստանում հայտնաբերված դեպքերի մեծ մասը բերված են դրսից

Չինաստանում հայտնաբերված դեպքերի մեծ մասը բերված են դրսից

Չինաստանում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակման 19 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական կայքը։ Ըստ հրապարակման 19 նոր վարակման դեպքերից 18-ը բերովի են։ Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների 94 տոկոսն արդեն ապաքինվել է։