Ըստ Փարիզի քաղաքապետի՝ Մակրոնը «փչացնում» է Օլիմպիական տոնը

Ըստ Փարիզի քաղաքապետի՝ Մակրոնը «փչացնում» է Օլիմպիական տոնը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Օլիմպիական խաղերի «տոնը փչացնելու» մեջ, նկատի առնելով պետության ղեկավարի որոշումն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ 
Այս մասին նա հայտարարել է Ouest France-ին տված հարցազրույցում։

«Էմանուել Մակրոնը ռիսկի է դիմում՝ Օլիմպիական խաղերից առաջ այդքան շուտ ընտրություններ հրահրելով։ Ֆրանսիացիներին վատ վերաբերվելու այս ժեստով նա փչացնում է տոնը։ Խաղերը մարդկության միավորումն են սպորտի շուրջ։ Ինչո՞ւ փչացնել այս հրաշալի պահը եւ առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու կարճ ժամկետում ընտրություններ անցկացնել»,-ասել է նա: