Ինչ հիմքով են բերման ենթարկել Էդգար Ղազարյանին

Ինչ հիմքով են բերման ենթարկել Էդգար Ղազարյանին

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ Ղազարյանին բերել են Նոր Նորքի բաժին։ Ղազարյանը, հիշեցնենք, երեկվանից մասնակցում է Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, որը կազմակերպում են զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։

Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զիծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։