Բուսական ծագման միսը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների 

Բուսական ծագման միսը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների 

Վեգանական կամ բուսական ծագման միսը՝ սոյայից կամ այլ բանջարեղենային հիմքով, որը համով նման է մսի, բայց միս չէ, կարող է ավելացնել դիաբետի ռիսկը եւ առաջացնել սրտի հետ կապված խնդիրներ, գրում է Daily Mail պարբերականը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած բուսական ծագման սննդի՝ մարդու սննդակարգում համամասնության ավելացումը 25 տոկոսով նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը, սակայն բուսական ծագման միսը հաճախ պարունակում է շատ ածխաջրեր եւ քիչ սպիտակուցներ՝ սովորական մսի համեմատությամբ, իսկ նման բաղադրություն ունեցող մթերքը չի կարող դասակարգվել առողջ սննդատեսակների դասակարգին։ Բացի այդ, բուսական ծագման մսի մեջ բավականին բարձր է աղի պարունակությունը։ Պարզվել է, որ մեկ բաժին բուսական մսի մեջ առկա է ոչ պակաս, քան 2 հազար միլիգրամ աղ։

Սա, ըստ մասնագետների, չափազանց բարձր քանակություն է միայն մեկ տեսակի մթերքում աղի պարունակության համար, քանի որ 2000 մգ-ը գործնականում մեկ մարդու համար մեկ լրիվ օրվա համար նախատեսված աղի նորմատիվային չափաբաժինն է, իսկ աղի չարաշահումը կարող է բերել հիպերտոնիայի։