Փոթորիկն ԱՄՆ-ում շենքերի կտուրներ է պոկել, կան նաեւ տուժածներ

Փոթորիկն ԱՄՆ-ում շենքերի կտուրներ է պոկել, կան նաեւ տուժածներ

Առնվազն 130 մարդ է տուժել Միացյալ Նահանգների Օհայո եւ Ինդիանա նահանգներում տեղի ունեցած պտտահողմի պատճառով։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, պտտահողմը լուրջ ավերածություններ է գործել, շատ տներ ու շենք-շինություններ մնացել են առանց կտուրի։ Խափանվել է էլեկտրամատակարարումը։ Բնական տարերքի թիրախում հայտնվել է նաեւ Օքլոհոմա նահանգը, որտեղ նաեւ վեց մարդկային զոհ է գրանցվել։