Արաբական կոալիցիան հարվածել է Եմենի մայրաքաղաքին

Արաբական կոալիցիան հարվածել է Եմենի մայրաքաղաքին

Արաբական կոալիցիան ավիացիոն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Կոալիցիայի կործանիչ ինքնաթիռները սաուդցիների օդուժիղեկավարությամբ հարվածել են ապստամբ հուսիտների դիրքերին։ Թիրախում եղել են ալ-Դուլայիմի ռազմաբազան, զինապահեստներ եւ այլ ռազմական օբյեկտներ, որոնք գտնվում են Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսում։