ՔՊ-ի պատգամավորը Էրդողանից առաջ է ընկնում

ՔՊ-ի պատգամավորը Էրդողանից առաջ է ընկնում

Միայն ՔՊ- պատգամավորը կարող է նման հայտարություն անել․ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում Հայաստանը պաշտպանում է բացառապես իր շահերը»։ Այս հայտարարության մեջ կարևորն այն է, որ համոզվում ես, երբ ,,մահակն առնում ես, գող շունը փախչում է,,։ ՔՊ-ի պատգամավոր Մարիա Կարապետյանին հարցնում եմ՝ իսկ Հայաստանի պետությունը էլ ու՞մ շահը կարող է պաշտպանել։ Կամ ինչու՞ փախաք ,,մահակից,, և ինքնարդարացմամբ զբաղվեցիք։ Ի վերջո ինչու՞ ես Էրդողանից առաջ ընկնում ու հայտարարում, որ «Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան արձանագրում են, որ բանակցություններն ընթանում են առանց որեւէ նախապայմանի։ Այս պահին կոնկրետ պայմանավորվածություն գոյություն ունի»։ Ոչ միայն Էրդողանը, այլ նաև արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանից կոնկրետ քայլեր են սպասում։ Նշում են, որ «Ադրբեջանը Թուրքիայի համար «կարմիր գիծ» է, և եթե Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները, հայ-թուրքական հարաբերություններն առաջ չեն գնա»: Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները։ Նախադասությունն ինքնին բացահայտում է, որ Հայաստանը ձեր թիմով դարձրել եք բավարարման միջոց։ Կարո՞ղ է բացատրել ՔՊ-ականը , թե ինչ է նշանակում բավարարելը։ Սովորական հարաբերության ժամանակ բավարարելը ստորացնող պահանջ է։ Երբ օբյեկտն ընկալվում է որպես դիմացինի միակողմանի բավարարման միջոց։ Կբացատրի՞ պատգամավորը, թե բավարարելը ինչու՞ նախապայման չի համարում։ Կամ վերջապես բացատրեք, թե ինչ է նշանակում Ադրբեջանի պահանջները բավարարելը։