Թող գրեն՝ «ներվում է հայեցողաբար, ոչ մի չափանիշ չկա»

Թող գրեն՝ «ներվում է հայեցողաբար, ոչ մի չափանիշ չկա»

Դատապարտյալը ներում գրելիս գիտի՝ ըստ օրենքի ենթադրում է, որ գոյություն ունեն չափանիշներ, որի համար դիմողը, համապատասխանելով չափանիշներին, ներվում է .Եթե պիտի ներումը լինի հայեցողական, ապա ինչի համար կամ ում համար են այդ չափանիշները :

Թող միանգամից այդ չափանիշների տեղը գրվի՝ «ներվում է հայեցողաբար, ոչ մի չափանիշ չկա» : Դատապարտյալը դիմում է Արդարադատության  նախարարություն, որպեսզի իմանա, թե իր կողմից ո՞ր արարքի համար է մերժում ստացել, որպիսզի 1 տարի հետո կրկին ներման խնդրագիր գրելիս  շտկի այդ բացասական կետը , սակայն Արդ․ նախարարությունը հայտնում է, որ հանձնաժողովի եզրակացությունը ներման խնդրագիր ներկայացրած դատապարտյալին տրամադրման ենթակա չէ։ Փաստորեն դատապարտյալը չի կարողանում իմանալ՝ ներման հանձնաժողովը դրակա՞ն է եզրակացություն տվել, թե՞ բացասական .և ստացվում է օրենքը հակասում է որոշմանը։ 

Ցմահ դատապարտյալ

Ստեփան Գրիգորյան