Թուրքիայում վենեսուելացի պաշտոնյաներ չեն ապաստանել․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայում վենեսուելացի պաշտոնյաներ չեն ապաստանել․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի հայտարարություններն առ այն, որ Թուրքիայում վենեսուելացի պաշտոնյաներ են ապաստանել, փախուստի դիմելով Վենեսուելայից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ Գուայդոն հայտարարել էր, որ մի շարք բարձրաստիճան վենեսուելացի պաշտոնյաներ, լքել են երկրից եւ մեկնել Թուրքիա։ «Ոչ ոք չի լքել Վենեսուելան, որպեսզի ապաստանի իմ երկրում։ Դա սուտ է։ Գուայդոն չի հանդիսանում ընտրյալ առաջնորդ։ Եթե նա ասում է նման բաներ, ապա պարզ ցույց է տալիս դրանով, որ նա Թուրքիան չի ճանաչում։ Թող սկզբից ինչ որ բան սովորի, քանի որ պետական գործիչ լինելն այնքան էլ դյուրին գործ չէ»,- ասել է Էրդողանը։