Ինչ սերիալներ է նայում Բիլ Գեյթսը

Ինչ սերիալներ է նայում Բիլ Գեյթսը

«Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն հանդիսացող միլիարդատեր Բիլ Գեյթսը պատմել է, թե որ սերիալներն է սիրում եւ որոնք է նայում իր ընտանիքի հետ։ Reddit-ի իր բլոգում գրել է, որ կնոջ եւ որդու հետ նա սիրում է նայել «Այդ մենք ենք», «Ամերիկացիները», ինչպես նաեւ, «Կրեմնիեւյան հովիտ» եւ «Միլիոն մանրուքներ» սերիալները։ Նայում են նաեւ «Խաբիր ինձ» եւ «Սեւ հայելի» բազմասերիանոց ֆիլմաշարերը։