Անձնվեր հեղափոխականին գործից հանել, գործ չեն տալիս

 Անձնվեր հեղափոխականին գործից հանել, գործ չեն տալիս

Անուշ Լալայանը հեղափոխությունից հետո աշխատանքի նշանակվեց Սփյուռքի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Լրատվամիջոցներից մեկին նա պատմել է․ որ  «Հունվարին միայն ինձ աշխատանքից ազատեցին։ Իմ հաստիքը կրճատվել է։ Անցել է մի քանի ամիս, եւ ես դրա վերաբերյալ չեմ խոսել, բայց ինձ համար անհասկանալի էր, թե ինչու միայն ինձ ազատեցին։ Այդ բաժնում միայն ես չեմ աշխատել, բայց ես իմ տեղը կգտնեմ այս աշխարհում»։ Նույն լրատվամիջոցը հիշեցրել է, որ «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը 2018 թվականի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք է կախել, որի հաջորդ օրն, առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան:

Այդ հիշեցման համար Անուշ Լալայանը վիրավորվել ու ֆեյսբուքյան էջում գրել է․

Anush Lalaian

Ամեն անգամ երբ լրատվականը ներքնազգեստս շահարկելով դիտումներ է ապահովում, Արկտիկայում 1 մմ սառցե շերտ է հալվում։

Զարմանում ես, թե աղջիկն ինչու՞ է վիրավորվում, երբ հիշեցնում են «իր հեղափոխական անձնվեր գործունեության մասին»։ Միգուցե հենց դա խթան կհանդիսանա, որ նրան նորից հիշեն, գործի վերցնեն։