Մենք ԵԱՀԿ ԽՎ ամենաերիտասարդ պավիրակությունն ենք

Մենք ԵԱՀԿ ԽՎ ամենաերիտասարդ պավիրակությունն ենք

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Մենք ԵԱՀԿ ԽՎ ամենաերիտասարդ պավիրակությունն ենք՝ 57 երկրների 350 պատգամավորների մեջ։ Թվաքանակով ամենափոքրիկ պատվիրակություններից, սակայն, միաժամանակ՝ այս նստաշրջանի ամենաակտիվ պատվիրակություններից մեկն էինք. ունեցել ենք 15-ից ավել ելույթներ և հարցադրումներ։

Անցկացրել ենք 4 փոփոխություն բանաձևերի նախագծում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության ոլորտներից, օգնել ենք անցկացնել 3 կետ Հռչակագրում, որոնցից մեկը՝ Ցեղասպանության ընդունման մասին։ Հռչակագրից դուրս ենք հանել շատ վտանգավոր հակահայկական դրույթ։ Ծանոթացել և ձեռք ենք բերել հարյուրավոր կապեր։

Սա այն դեպքում, որ մեր առաջին տարեկան նիստն էր, որտեղ կարող ենք քվեարկել և ընդունել որոշումներ, իսկ պատգամավորների 90%-ը մեզ չէին ճանաչում։ Նշեմ նաև, որ մենք տարածաշրջանի միակ պատվիրակությունն ենք, որ չունենք ոչ մի բարձր պաշտոն ԵԱՀԿ ԽՎ-ում( դեռ ;) ) Վրաստանն ունի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, տնտեսական կոմիտեի փոխնախագահ, իսկ Ադրբեջանը՝ ԽՎ փոխնախագահ(ու լիքը փող)։ Բայց հիմա մտքի դար է, իսկ մենք ունենք միտք։ Ունենք հրաշալի դիվանագիտական անձնակազմ ԱԳՆ-ում և տարբեր դեսպանություններում, որոնք վիթխարի գործ են արել վերջին մեկուկես ամիսներին այս արդյունքի համար։ Ունենք շատ լավ պատգամավորներ պատվիրակության անդամներից զատ, ովքեր ծանրակշիռ աշխատանք են արել Հայաստանում ու հատկապես Հայաստանից դուրս։

Ունենք հրաշալի սփյուռքահայ բարեկամներ, ովքեր իրենց անուրանալի ներդրումն են ունեցել։ ԱԺ աշխատակազմի պրոֆեսիոնալ անդամներ, ովքեր օրուգիշեր աշխատել են մեզ հետ։ Մնացածի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»։