Միջազգային հայտնի ընկերությունը հազարավոր աշխատակիցների կազատի աշխատանքից
Ամերիկյան Tesla ընկերությունը աշխատանքից կազատի ամբողջ աշխարհում ունեցած իր աշխատակիցների 10 տոկոսին։ Այս մասին հայտնում է Electrek-ը, հղում տալով Իլոն Մասկի՝ աշխատակիցներին ուղղված նամակին։ Հայտնի է, որ ավտոարտադրող ընկերությունը աշխատանքից ազատելու է ընդհանուր թվով 14 հազար աշխատակցի։ Թե որ թիմերին կվերաբերեն կրճատումները, դեռեւս հայտնի չէ։
Մասկի նամակից պարզ է դառնում, որ կրճատումների նպատակը պարտականությունների հստակեցումն է, որ նույն աշխատանքային պարտականության համար մեկից ավելի աշխատակից չներգրավվի, ինչպես նաեւ՝ աշխատանքային արտադրողականության բարձրացումը, քանի որ ընկերությունը մտադիր է անցնել իր զարգացման ռազմավարության հաջորդ փուլին։
Կարծիքներ