Երեւանում ավտոկայանատեղիի մեկ տարվա վճարն արժե 12 հազար դրամ, Մոսկվայում՝ մոտ 4 մլն դրամ

Երեւանում ավտոկայանատեղիի մեկ տարվա վճարն արժե 12 հազար դրամ, Մոսկվայում՝ մոտ 4 մլն դրամ

Երևանում ավտոկայանատեղիի մեկ տարվա վճարն արժե 12 հազար դրամ, Մոսկվայում՝ 500 հազար ռուբլի, այսինքն՝ մոտ 400 հազար դրամ, գրողը տանի։ Մեզ մոտ քաղաքի ամենակենտրոնում մեկ ժամ կայանման համար վճարում ենք 100 դրամ, իսկ Մոսկվայի փոքր կենտրոնում մեկ ժամ «պարկովկեն» արժի 400 ռուբլի, այսինքն՝ մոտ 3000 դրամ։ Էլ չեմ ասում, որ մեզ մոտ «կարմիր գծերի» ուղարկած տուգանքը 5000 դրամ է, որը կարող ես բողոքարկել ու հիմնականում «ջրել», իսկ էստեղ՝ 5000 ռուբլի, որը իմաստ չունի բողոքարկել, քանզի մեկ է՝ չես շահելու։

Ու էսքանից հետո մենք դեռ բողոքում ենք, թե «կարմիր գծերը» ինչի՞ չեն վերացնում։ Հակառակը, դեռ մի բան էլ պիտի պայքարենք, որ մնան դրանք, որ համեմատելու և ինքներս մեզ մխիթարելու տեղ ունենանք, թե էս ինչ էժան երկրում ենք ապրում, չհաշված՝ աշխատավարձերը։ :)