Էրդողանը՝ Պաղեստին պետության ապագայի մասին

Էրդողանը՝ Պաղեստին պետության ապագայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատված իրենց ուղարկած հումանիտար օգնությանը, ինչպես նաև Պաղեստինի հարցում Անկարայի որդեգրած դիրքորոշմանը:

Նրա խոսքով, 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումից մինչ օրս Թուրքիան Գազա է մատակարարել ավելի քան 45.000 տոննա հումանիտար բեռ:

Անկարան շարունակելու է աջակցել պաղեստինցիներին մինչև ռազմական գործողությունների ավարտն ու անկախ Պաղեստին պետության հիմնումը, որի մայրաքաղաքը, ըստ Թուրքիայի ղեկավարի, պետք է լինի Արևելյան Երուսաղեմը: