Խաչատուրովի աջակիցները դատարանի բակում են

 Խաչատուրովի աջակիցները դատարանի բակում են

Երևանի Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է 3֊րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը։ Դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները, ընկերները։ Ներկա են նաև մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։