Արարատի գործարաններից մեկից 300 կգ պղինձ են գողացել

Արարատի գործարաններից մեկից 300 կգ պղինձ են գողացել

Այսօր մենք գրել էինք, որ Արարատ քաղաքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն էր իրականացնում. անխտիր ստուգում էին բոլոր ավտոմեքենաները` քաղաք մտնող եւ ելնող, ինչպես նաև քաղաքում էր նման աժիոտաժ։

Արարատի բնակիչներից մեզ փոխանցեցին, որ չեն հիշում` վերջին անգամ երբ էին նման ստուգումներ արել։ Նշեցին նաեւ, որ դրա պատճառն այն է, որ այսօր Արարատում գտնվող գործարաններից մեկից գողացել են 300 կգ պղինձ, ոստիկանությունն էլ իր հերթին փորձում է գտնել գողին։

Նշենք, որ ոստիկանությունից մեր հարցին չպատասխանեցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ուժեղացված ծառայության պատճառը տեղի ունեցած գողությունն է,միայն նշել էին, որ ծառայություն է իրականացվում, ստուգվում են վարորդների փաստաթղթերն ու մեքենաները։