Էրդողանը մտադիր է լուրջ խոսակցություն ունենալ Պուտինի և Զելենսկու հետ

Էրդողանը մտադիր է լուրջ խոսակցություն ունենալ Պուտինի և Զելենսկու հետ

Ռուսաստանը սովորական պետություն չէ, հզոր պետություն է. Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Իհարկե, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե անվերջ հարձակվում է Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը, բնականաբար, դիմադրում է։ Մենք նաև փորձում ենք պարզել, թե ինչպես կարող ենք այստեղից խաղաղության միջանցք բացել։ Կարծում ենք, դրա լավագույն միջոցը կարող է լինել երկխոսությունից դեպի խաղաղություն տանող ճանապարհը»,-ընդգծել է նա։

Էրդողանը նշել է, որ մտադիր է առաջիկա 2-3 օրը կապ հաստատել Պուտինի հետ՝ քննարկելու, թե ինչ է մտածում ՌԴ նախագահը, ինչ քայլեր է ձեռնարկելու՝ ուկրաինական կարգավորման գործընթացը, այսինքն՝ երկխոսությունը խաղաղության վերածելու համար։

Ըստ թուրք առաջնորդի՝ համանման խոսակցություն ինքը նախատեսում է ունենալ նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։