Փոխանակ բացահայտեն գաղտնալսման հեղինակներին, գնում շինծու գործեր են սարքում

Փոխանակ բացահայտեն գաղտնալսման հեղինակներին, գնում շինծու գործեր են սարքում

Ոչ մի տրամաբանություն և գիտակցություն չի կարող դիմանալ այն կեղծ, սուտ, մտացածին քրեական գործին, որի շրջանակներում ձերբակալվել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Ոչ մի տրամաբանություն և հիմնավորում չի կարող լինել 2020թ․-ից անհաջող փորձերին, որոնցով ձերբակալվեց Գերասիմը։

Ոչ մի տրամաբանություն և հիմնավորում չենք կարող գտնել այն դեպքերին, երբ չարաշահելով մարդկանց սոցիալական վիճակը, տարիքը, անօգնական վիճակը՝ Գյումրիում մարդկանց մղել են արկածախնդրության , հրահրել են լարվածություն և դրա պատճառով փորձում են ձերբակալել մեր շարքերի ազնիվ երիտասարդներին։ Սա ապօրինություն է՝ կեղտոտ ձեռագրով։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Այս մարդիկ ոչ միայն քաղբանտարկյալներ են, նրանք հայրենիքի պաշտպանության համար դուրս եկած մարդիկ են ,որոնք բանտ են նստել իրենց ազնիվ պայքարի համար։ Իշխանությունները դիմում են կեղծ մեթոդների՝ ներքաշելով արդեն քաղաքականացված բուհերի ՈՒԽ նախագահներին, մղում են նրանց անմիտ խոսակցությունների և կեղծ ձայնագրությունների։

Գաղտնալսումն արգելված է սահմանադրությամբ, փոխանակ գնան բացահայտեն գաղտնալսման հեղինակներին , հատվածաբար նյութերը մոնտաժող, մոնտաժի մասնագետներին և այդ նյութերը տարածող մարդկանց, գնում են կեղծ շինծու գործերի վրա նյութեր են սարքում՝ փորձելով վարկաբեկել համալսարանը»,- հավելեց Ղազարյանը։