Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց. Վիգեն Ստեփանյան

Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց. Վիգեն Ստեփանյան

Օպերային թատրոնի աշխատակիցները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ թատրոնի գեղարվեստական տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատման դեմ։

Դերասան Վիգեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես իրավաբան չեմ, ես մտածում եմ եթե օպերային թատրոնը վերջին տարում հասել է տեսանելի արդյունքի, ինչո՞ւ ենք պատճառ բռնում հայերենը, ամեն ինչ կարելի է պատճառ բռնել։ Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց»։

Հիշեցնենք, որ օրերս մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն որոշմանը եւ պատրաստվում են հայց ներկայացնել Ղարիբյանի դեմ։