Լեգենդար երկնաքերը լուսավորվել է ի հիշատակ Կոբի Բրայանտի

Լեգենդար երկնաքերը լուսավորվել է ի հիշատակ Կոբի Բրայանտի

ԱՄՆ ամենաբարձր երկնաքերներից մեկը՝ Empire State Building-ը լուսավորվել է ի հիշատակ աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի։ Մասնավորապես, երկնաքերը լուսավորվել է ոսկեգույն եւ մանուշակագույն լույսերով, որոնք հանդիսանում են Los Angeles Lakers թիմի գույները։

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը զոհվել էր հունվարի 26-ին, Կալիֆորնիայում, մասնավոր ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Երկնաքերի պաշտոնական կայքում նշվում է, որ Նյու-Յորքյան երկնաքերն այդ կերպ հարգում է աշխարհահռչակ մարզիկի հիշատակը։