Սերբիան ուշացնում է «Թուրքական հոսքի» իր հատվածի կառուցումը

Սերբիան ուշացնում է «Թուրքական հոսքի» իր հատվածի կառուցումը

Սերբիան ամենայն հավանականությամբ մինչեւ հաջորդ տարվա գարուն կհետաձգի «Թուրքական հոսքի» իր հատվածի կառուցումը։ Այս մասին հայտնում է Platts գործակալությունը, սեփական աղբյուրների փոխանցած տեղեկություններին հղում տալով։ Սերբական տեղամասը նախատեսում է գազով ապահովել Սերբիային եւ Հունգարիային։ Ռուսական «Գազպրոմում» ավելի վաղ հայտարարել էին, որ այս տարվա վերջին առաջին մատակարարումները այս ուղղությամբ սկսվելու էին, սակայն ինչպես երեւում է, Սերբիան հետ է մնում գրաֆիկից։ Պատճառը կոմպրեսորային կայանի շինարարության տեմպի հետ է կապված, որը պատրաստ կլինի միայն հաջորդ տարվա մայիսին։