Ադրբեջանը ռազմական ինքնաթիռներ կգնի Իտալիայից

Ադրբեջանը ռազմական ինքնաթիռներ կգնի Իտալիայից

Բաքուն ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի Իտալիայից, հայտնել է այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Բաքուն «Լեոնարդո» ընկերության արտադրած C-27J-Spartan ինքնաթիռների ձեռք բերման վերաբերյալ պայմանագիր է կնքել իտալական կողմի հետ։

Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իտալիա՝ երկու երկրների պաշտպանության նախարարների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ պայմանագիր ստորագրելու նպատակով։
«Այս համաձայնագիրը հանդիսանում է Ադրբեջանի Զինված ուժերի արդիականացման ծրագրի անբաժանելի մասը, որն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին»,- ասված է իտալական ընկերության հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ աշխարհագրական ամենաբարդ պայմաններում C-27J- Spartan ինքնաթիռներն ի վիճակի են կատարել պաշտպանական և քաղաքացիական պաշտպանության բազմաթիվ առաքելություններ: Այն իդեալական է համարվում ռազմական տրանսպորտային առաքելությունների, դեսանտայինների և նյութերի օդային արձակման, զորքերի, հատուկ նշանակության ուժերի մարտավարական աջակցության գործողությունների, մարդասիրական օգնության և աղետների հետևանքով օգնության համար: