Իսրայելը սկսում է բժշկական դիմակների զանգվածային արտադրություն

Իսրայելը սկսում է բժշկական դիմակների զանգվածային արտադրություն

Իսրայելում կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում գործարկում է բժշկական դիմակների զանգվածային արտադրության հոսքագիծ։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Արտադրությունն իրականացվելու է Իսրայելի ռազմական նախարարության եւ Sion Medical ընկերության հետ համատեղ։ Արտադրությունը գտնվում է Սդերոտ քաղաքում, որը գտնվում է Իսրայելի հարավում եւ կարող է ամսական մինչեւ երկու միլիոն դիմակ թողարկել։