Լեհաստանը երկարաձգել է միջազգային ավիաթռիչքների արգելքը

Լեհաստանը երկարաձգել է միջազգային ավիաթռիչքների արգելքը

Լեհաստանի իշխանությունները երկարաձգել են միջազգային ավիաթռիչքների արգելքը, որը սահմանվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Արգելքը կգործի մինչեւ հունիսի 16-ը։ Այս մասին հայտնում է Onet-ը, հղում տալով Լեհաստանի կառավարության տարածած հայտարարությանը։

Նշենք, որ ներքին ավիաթռիչքները վերականգնվել են սկսած հունիսի մեկից։ Սահմանվել են նոր կանոններ, կապված սանիտարական անվտանգության հետ, որոնք ներառում են նաեւ դիմակների պարտադիր կրելու մասին դրույթը։