Հակաքրիստոսն իրեն Հիսուս է հռչակել, սաղմոս կարդալով՝ ուզում է համոզել, որ քրիստոնյա է

Հակաքրիստոսն իրեն Հիսուս է հռչակել, սաղմոս կարդալով՝ ուզում է համոզել, որ քրիստոնյա է

«Հարց չէ, թե Ադրբեջանն ինչքան է մոտ Կիրանցին, կներեք՝ սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի հեռավորությունը բան որոշի, որովհետեւ նիզակը կարող է 50 մետր այս կողմ-այն կողմ ընկնի, կամ քարը պարսատիկով որ նետես, կարող է 50 մետր այս կողմ-այն կողմ ընկնի։ Այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Այսօր Ոսկեպարում տեղեր կան, որ հեռավորության 100-200 կմ-ի մասին է խոսքը։ Ես չեմ ասում՝ 100 մետրի ու 50 մետրի միջեւ տարբերություն չկա, բայց այդ հեռավորությունն այսօր խնդիր չի լուծում, եթե լուծեր, կասեինք՝ ինչի՞ ենք մեր գլխին խնդիր ստեղծում, բայց չի լուծում այդ հեռավորությունը, իմ ու ձեր պատկերացրած խնդիրը լուծվում է սահմանով»,- հայտարարել է Փաշինյանը: Խոսքն այն մասին է, որ կարեւոր չէ՝ ադրբեջանցին քանի մետր հեռավորության վրա է գտնվում հայկական բնակավայրերից, զենքով կարող են խոցել հարյուր կիլոմետր հեռավորության թիրախներ։ Ազատամարտիկ, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանի հետ զրուցեցինք սահմանի եւ թշնամու՝ 50 կամ 100 մետր այն կողմում գտնվելու մասին։

- Ինչպե՞ս 50 կամ 100 մետրը խնդիր չի լուծում, երբ միայն հոգեբանորեն հերիք է՝ ամեն օր քո պատուհանից տեսնել թշնամու զինվորներին, որոնք ամեն օր կարող են մտնել գյուղ, որեւէ մեկին առեւանգել, անասունները գողանալ, դիվերսիա անել՝ այնքան, մինչեւ այդ բնակավայրերը հայաթափվեն։

- Սկսեմ այնտեղից, որ բազմիցս ասել եմ, որ այդ սատանայի առաքյալն Ադրբեջանի իրավապաշտպանն է, Ադրբեջանի փաստաբանն է։ Ինքն իր թիմով ամեն ինչ Ադրբեջանի օգտին է խոսում՝ մարդկանց համոզելով։ Հիմա խնդիրը ո՞րն է․ մեր դիրքերն այդ տարածքում շատ ավելի ամուր են հիմա։ Այդ ամբողջ տարածքն ուզում է տա, որպեսզի բարձունքներից Ադրբեջանը նորից իշխի մեզ վրա։ Երեկ ինքն իր խոսքում, իմիջիայլոց, դա չեմ համարում լեզվի սայթաքում, որ ասեց ՝ մեր տարածքներն Ադրբեջանը հսկի, լեզվի սայթաքում չէր։ Եթե մի մարդ իր ժողովրդին վախեցնում է պատերազմով, եթե ասում է՝ դե մեզ պե՞տք է այս սարը՝ ձյուն է, այս լիճը մեզ պե՞տք է, որ սրա համար կռվենք, վաղն էլ կասի՝ մեզ պե՞տք է երկիր, մի՞թե կարելի է երկրի համար պատերազմել։ Այս մարդիկ ծրագրավորված եկել են հանձնելու։ Այդ սատանայի առաքյալը նաեւ շեշտում է, որ չեն երաշխավորում, որ այդ տարածքները հանձնելուց հետո չեն հարձակվի մեզ վրա։ Ի՞նչ է նշանակում սա․ եթե չես երաշխավորում, եթե դու մեր, ՀՀ-ի անվտանգության պատասխանատուն ես, ինչի՞ 3 տարի բանակդ բարձիթողի վիճակում թողեցիր, ավիրեցիր, քանդեցիր, նվաստացրիր, սնանկացրիր։ 

- Ոսկեպարում բնակիչներին Փաշինյանն ասել էր, որ եթե չհանձնենք գյուղերը, մի շաբաթից պատերազմ կսկսվի։

- Նա սեփական ժողովրդին պատերազմ հայտարարեց, այսինքն՝ ոչ թե սեփական, այլ․․․ ես իրեն երբեք դավաճան չեմ համարել, ինքը մեր ազգի, մեր հայրենիքի թշնամին է, եւ մենք հանդուրժում ենք։ Բոլորս ենք մեղավոր, որ իրենք ծիծաղում են մեզ վրա, թքում են մեզ վրա, ձեռ են առնում, քրքջում են, ծախում են հայրենիքն ու ծիծաղում են մեզ վրա։ Հասկանո՞ւմ եք, սա իրենց ծրագիրն է, նպատակն է։ Վաղը կտա Ոսկեպարը, Բաղանիսի այդ տարածքները, մի ամիս, երկու ամիս հետո կասի՝ գիտեք, այս տարածքներն էլ են իրանցը։ Google-ին փողը կտան, կառնեն, տարածքները ցույց կտան, որ ադրբեջանական են, ինքը կասի՝ տեսեք, սա ադրբեջանական է, սա իրենցն է։ Խեղկատակի նման մի կարդոնի վրա ոսկեգույն բանը վերցրած՝ իբր քարտեզ է, որի վրա չկա ոչ մի նշում, վերցրել է մի հատ թուղթ, թափահարում է, թե սա է մեր տարածքը։

- Անվտանգությունից խոսեցինք, հերթական նորամուծությունն են մտցրել բանակում՝ «ուռա»-ի փոխարեն զինվորները բացականչելու են «կեցցե»։

- Ձեռ են առնում մեզ՝ նորից եմ ասում, փոխանակ բանակը մարտական վիճակի բերվի, բառերն են փոխում։ «Ուռա»-ի փոխարեն «կեցցե», ի՞նչն է փոխում դա։ Մարտական ոգի՞ն է բարձրացնում «ուռա»-ի փոխարեն «կեցցե» գոռալը, թե՞ մայկա -տռուսիկ են հագցնում, թե՞ նորմալ ուտելիք են մատակարարում։

- Ի դեպ, զինվորների ուտելիքի դեգուստացիա եղավ, երեւի տեսել եք կադրերը։

- Տեսել եմ, նույն ուտելիքը մեզ են մատակարարել պատերազմին ու պատերազմից հետո, ինչի՞ մասին է խոսքը։ Սրանք չարիք են մեզ համար, սատանան դժոխքից դուրս է եկել՝ հայ ժողովրդին կոտորելու համար։ Ես բազմիցս ասել եմ՝ սատանայի առաքյալը։ Երբ որ այս մարդը եկավ ու նախարարությունները կրճատեց, դարձրեց 12, ինքն իրեն հռչակեց Հիսուս՝ 12 առաքյալներով։ Սա չարիք է։ Հակաքրիստոսը եկել է, սաղմոսներով տկարամիտ մարդկանց ուզում է ասել՝ տեսեք, ես սաղմոս եմ ասում՝ ես քրիստոնյա եմ։ Հակաքրիստոս՝ սատանայի առաքյալ։ Բայց ասում եմ Ձեզ՝ շատ շուտով այս մարդիկ հանդիպելու են դժոխքում սատանայի հետ։