Համոզված ենք, որ շատերը կմիանան ակցիային

Համոզված ենք, որ շատերը կմիանան ակցիային

Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում հանդիպեցինք տեղեկատվություն այն մասին, որ Մարալիկում  տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը առաջիկա ամիսներին կապամոնտաժվի հանուն հայ-թուրքակական հարաբերությունների հաստատման:

Շատ հուսով ենք, որ այդ նորությունը ընդամենը հայության տրամադրությունների մոնիթորինգի փորձ է։ Այնուամենայնիվ, Թեհլերյանի և նրա հուշարձանի նշանակությունը մեզ համար ցույց տալու նպատակով մենք սկսեցինք ակցիա՝ նրա ոտքերի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով։

Այս ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցներից բազմաթիվ նամակներ ստացանք, որ ցանկանում են մասնակցել մեր ակցիային և ծաղիկներ խոնարհել ի պատիվ հայ ժողովրդի մեծ հերոսի:

«Ազատագրում» շարժումը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով աջակցում է մեր նախաձեռնությանը։ Համոզված ենք, որ շատերը կմիանան ակցիային, և այն իսկապես կդառնա համազգային։

Սողոմոն Թեհլերյանը օրինակ է յուրաքանչյուր հայի համար և հիշեցում յուրաքանչյուր դավաճանին, որ նրանցից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատ է տալու։ Մենք բոլորս Սողոմոնի զավակներն ենք։ Չե՛նք հանձնվելու: