Հերթը հասավ Վարդան Այվազյանին

Հերթը հասավ Վարդան Այվազյանին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը հրավիրվել է դատախազություն՝ իր գույքի օրինականության վերաբերյալ սկսված վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։ Այսինքն՝ Վարդան Այվազյանից ու նրա ազգականներից ևս դատախազությունը ցանկանում է գույք խլել։

Նույն գործի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նրա եղբայր Գագիկ Այվազյանը, որդին՝ Սուրեն Այվազյանը, դուստրը՝ Արմինե Այվազյանը և կինը՝ Մարիամ Գինոսյանը։