Մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան Գրին քարտի խաղարկությանը մասնակցող անձանց թիվը

Մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան Գրին քարտի խաղարկությանը մասնակցող անձանց թիվը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱՄՆ դեսպանության առաջ Գրին քարտի հետ կապված բողոքի ակցիա անելու վերաբերյալ։

«Տեսա որոշ քննարկումներ այն մասին, որ մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանության առջև՝ կապված Գրին քարտի հետ: 

Այդ 30-40 մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան խաղարկությանը մասնակցող անձանց թիվը:

Եվ այսպես, 2021թ. համար 2020 թվականին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար: Որոնցից 68.309 դիմորդ են՝ 92.655 փոխկապակցված անձ»:

 

Սուրեն Սարգսյան