Եթե մի տարի առաջ այս վճիռը կայացվեր, միայն դրա հիման վրա կարող էինք հաղթել. Հայկ Ալումյան

Եթե մի տարի առաջ այս վճիռը կայացվեր, միայն դրա հիման վրա կարող էինք հաղթել. Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով Եվրոպական դատարանի սեպտեմբերի 21-ին հրապարակված վճռին, նշում է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, բացի այն, որ այս վճռի մեծ մասը կայացված է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի.

«Նիկոլ Փաշինյանի գործով Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Եթե մի տարի առաջ այս վճիռը կայացվեր, մենք մի տարի առաջ, եթե ուրիշ ոչ մի փաստարկ էլ չունենայինք, հենց միայն այս վճռի հիման վրա կարող էինք հաղթել «Մարտի 1-ի» գործով ներպետական դատական ատյաններում»:

Այս մասին Հայկ Ալումյանն ասել է 5 TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։