Ակնկալվում է, որ վաղը պատրաստ կլինի 50 տեղանոց նոր հիվանդանոցը․ նոր լուսանկարներ

Ակնկալվում է, որ վաղը պատրաստ կլինի 50 տեղանոց նոր հիվանդանոցը․ նոր լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ Մեզ այդ շինարարությունից նոր լուսանկարներ ու տեղեկություններ են հասել։

Ըստ այդմ՝ լինելու է շարժական հիվանդանոց, որն ունենալու է 50 պալատ, որը հետագայում կարող են երկար օգտագործել։ Շինարարական աշխատանքներն էլ, ամենայն հավանականությամբ, կավարտվի վաղը։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանականում Չինաստանը երկու օրում նմանատիպ հսկայական հիվանդանոց էր կառուցել։