Տուգանվել է մուրացկանին ողորմութուն տալու համար

Տուգանվել է մուրացկանին ողորմութուն տալու համար

Ֆրանսիայում երկաթուղային տրանսպորտի ուղեւորը 100 եվրոյով տուգանվել է այն բանի համար, որ մուրացկան կնոջը ողորմություն է տվել։ Դեպքը տեղի է ունեցել Թուլուզում։ Այս մասին հայտնում է France 3 Occitanie-ն։ Ողորմության գումարը կազմել է 70 սանտիմ։ Նշենք, որ Ֆրանսիայում օրենքով արգելվում է մուրացկաններին ողորմություն տալը։ Ուղեւորը մտադիր է բողոքարկել տուգանքի որոշումը, հայտարարելով, որ 70 սանտիմը տվել է կամավորաբար ու կինն իրենից ողորմություն չի ուզել։