Ինչպես եղավ, որ 2020-ի օգոստոսի 28-ին ունեինք ռազմական առավելություն, բայց եղավ, ինչ եղավ․ տհաճ հարց Քոչարյանին

Ինչպես եղավ, որ 2020-ի օգոստոսի 28-ին ունեինք ռազմական առավելություն, բայց եղավ, ինչ եղավ․ տհաճ հարց Քոչարյանին

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է տհաճ հարցեր տալ ՔՊ-ի կողմից որպես ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրած սույն հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, հարցրեց․ « 2020թ․ հուլիսի 16-ին «Արմենպրեսսում» վարչապետի այն ժամանակվա խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ ռազմաքաղաքաան բալանսը  հօգուտ Ադրբեջանի չէ, եթե նա որոշի սկսել պատերազմ, ապա պարտվելու է, որովհեև ունենք միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնելու Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը և հավելել էր․«Մեր ուժերը բավարար են այդ ամեն ինչը՝ պատերազմը կանխելու համար։ Նույն թվականի օգոստոսի 28-ին պատերազմ սկսվելուց ընդամենը  1 ամիս առաջ Սարդարապատում վարչապետը հայտարարեց ․<Այսօր, ըստ էության,  պացուցեցինք, որ Հայստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելակտուալ աշխատանքով, մարտավարական և ռազմավարական ճանապարհով ապահովելու ռազմական առաելություն>։

Պարոն Քոչարյան, որպես 7-րդ գումարման ԱԺ-ի ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության հանձնաժողովի նախագահ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք հանձնաժողովում՝ պարզելու համար, թե ինչպես եղավ, որ օգոստոսի 28-ին ունեինք ռազմական առավելություն և կարող էինք ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական ներուժը, հանկարծ պարզվեց, որ տնտեսական ներուժը չոչնչացրեցինք, ռազմական առավելության մասին պնդումներն էլ, մեղմ ասած, կասկածահարույց էին» ։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց, որ 8-րդ գումարման ԱԺ-ն կունենա հնարավորություն՝ ստեղծելով քննիչ հանձնաժողով , գտնել բարձրացված հարցերի պատասխանը։ «Իմ պատկերացումներն ունեմ՝ թե՛ ռազմական բալանսի մասին, թե՛ մեր բանակի այդ պահի վիճակի մասին, բայց բաներ կա, չարժի նիստերի ժամանակ քննարկել, որովհեև վեաբերում է պետական գաղտնիքին» ,-ասաց Անդրանիկ Քոչարյանը