Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ․ Ծառուկյանը՝ Սուքիասյանին 

Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ․ Ծառուկյանը՝ Սուքիասյանին 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ իր խնամի, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի այն հայտարրաությանը, թե Հայաստանում տնտեսական հեղափոխության նախադրյալներ կան, մինչդեռ ինքը հակառակն է պնդում։ Չկա՞, արդյոք, հակասություն այս ամենի միջև։

«Ուրեմն ես մեկնաբանեմ, ինչ որ ես խոսում եմ, ոչ թե ուզում եմ արդարանամ, այլ որպեսսրտացավ մարդ ու իր խոսքը խոսք դարձրած մարդ, ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել»,-ասաց Ծառուկյանը։

Ըստ էության՝ ԲՀԿ նախագահը ակնարկում էր այն, որ Խաչատուր Սուքիասյանը փաստերով չի խոսում կամ ավելի շատ փորձում է հաճոյանա՞լ։ Բայց Ծառուկյանը հետո շրջանցեց թեման ու սկսեց նորից խոսել իր արաբ գործընկերներից մեկը, որը թագաժառանգ է, մտադիր է Հայաստանում կառուցել սիլիցիումի գործարան, հողն էլ ունեին, պետք էր ընդամենը հողի կատեգորիան փոխվեր, որ արոտավայրը դառնար արտադրամաս, բայց տարիուկես հողի կատեգորիան չեն փոխել։

«Հիմա էդ մարդը հիասթափվել ա և չի ուզում շարունակի, մի միլիարդի ներդրում է ուզում աներ»,-ասաց Ծառուկյանը։