Վարչապետը որոշել է հրաժարվել հյուրասիրությունից (տեսանյութ)

Վարչապետը որոշել է հրաժարվել հյուրասիրությունից (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ծաղկաձորում մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական ֆորումին, ապա նաև էքսպո ցուցայանդեսին: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ Կոտայքում գործող ընկերությունների արտադրանքին: Սնունդ արտադրողները հերթով առաջարկում էին վարչապետին՝ հյուրասիրվել, համտեսել իրենց արտադրանքը: Սակայն Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվում էր՝ ասելով, որ այսօր որոշել է չուտել որևէ բան:

Ըստ երևույթին վարչապետի վրա ազդեցություն են թողել այն քննադատություններն ու հեգնական գրառումները, որոնք տեղի էին ունենում նախորդ նմանատիպ էքսպոներից հետո, երբ Փաշինյանը օգտվում էր ուտելիքներից՝ դրանց վերաբերյալ որևէ մեկնաբանություն թողնելով: Շրջելով տաղավարներով՝ Նիկոլ Փաշինյանն առաջինը ծանոթացավ «Արագած» ընկերության արտադրանքին, մսամթերք արտադրող «Բեկոն» ընկերության տեսականուն, Եղվարդի մարզակոշիկներին, ելակ արտադրող Rockberry ընկերության ելակներին, ջրերի արտադրությամբ զբաղվող «Ակվա Արմենիա» ընկերության ջրերի և լիմոնադների տեսականուն և ոչ միայն: