Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով

Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղում Թուրքիայից կրած պարտությունից հետո խոսել է պատճառների, իր նորամուտի խաղի և զգացողությունների մասին, գրում է Armsport.am-ը։

«Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին մեծ նվիրումով: Եղան տակտիկական և այլ բնույթի սխալներ, որոնք կվերլուծենք: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից»,- ասել է Պետրակովը:

Անդրադառնալով խաղային սխեմայի փոփոխությանն ու փոխարինումներին՝ Պետրակովն ասել է.

«Եթե կարծում եք, որ ուշացել եմ փոխարինումների հարցում, միգուցե Դուք մարզեք: Չեմ կարծում, որ ուշացել եմ: Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր չէ լիովին ճանաչել տղաների հնարավորությունները, հասկանալ, թե ով որ դիրքում ավելի լավ հանդես կգա: Այո փոխեցի տակտիկական սխեման, անցանք չորս պաշտպանով խաղին, քանի որ թուրքերը ևս անցել էին այդ սխեմայով խաղին, իսկ Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ էր ստացել: Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք»: