«Ոչ, անիմաստ եմ համարում»․ Մեղրիի համայնքապետը՝ Փաշինյանի հետ հանդիպելու մասին

«Ոչ, անիմաստ եմ համարում»․ Մեղրիի համայնքապետը՝ Փաշինյանի հետ հանդիպելու մասին

Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սյունիքյան իր գաղտնի այցի շրջանակներում շարժվում է դեպի Մեղրի, Ագարակում նրան դիմավորեցին հայհոյանքներով։ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ է հանդիպել Փաշինյանի հետ, ապատասխանեց՝ «Ոչ, անիմաստ եմ համարում»։ Զաքարյանը ասաց, որ Փաշինյանը այցելել է Ագարակի զորամաս։

«Ագարակում էր, այցելեց զորամաս, հետո դուրս եկավ ժողովրդի մեջ, հիմա, կարծես, շարժվում է Մեղրի, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, Մեղրի՞ է գնում, Կապա՞ն է գնում, չենք էլ իմանում»,- ասաց Զաքարյանը։

Նրան հարցրինք՝ համայնքում ինչպե՞ս են պատրաստվում վարչապետի այցին, Մեղրիո՞ւմ էլ է Ագարակի սցենարը կրկնվելու․

«Պատրաստվելը չգիտեմ, բայց տեսաք էլի, իր հետ հանդիպելն անիմաստ է»։ Համայնքապետին հարցրինք նաև, թե նախօրոք որևէ մեկն ասե՞լ է, որ վարչապետն է գալիս․

«Ոչ, եկել է Ագարակի զորամաս, հիմա էլ գալիս է Մեղրի»,- ասաց Զաքարյանը։