ՊՍԺ-ի ղեկավարությունը Մբապեին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել

 ՊՍԺ-ի ղեկավարությունը Մբապեին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել

Ինչպես գրում են ֆրանսիական մարզական հեղինակավոր պարբերականները, «Պարի Սեն Ժերմենը» շարուանում է պայքարել թիմի առաջատար ֆուտբոլիստներից Կիլիան Մբապեին ակումբում պահելու համար։ Ավելին , ըստ տարբեր հրապարակումների, փարիզյան ակումբի ղեկավարությունն արդեն իսկ ֆուտբոլիստին կնքած պայմանագիրը և չորս տարով երկարաձգելու առաջարկ է արել, թեպետ ֆրանսիացու պատասխանի մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։

Մբապեի գործող պայմանագրի ժամկետը, հիշեցնենք, ավարտվում է 2022 թվականին։ ՊՍԺ-ն Մբապեի հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում ամռանը պետք է վաճառի նրա տրանսֆերը, որպեսզի կարողանա գումար վաստակել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո է պահանջում Մբապեի տրանսֆերի համար։