Նիկոլի շարժական թատրոնը

Նիկոլի շարժական թատրոնը

Անգամ եթե թատրոն են բեմադրում, դա էլ պիտի համոզիչ լինի։ Չորս տարի է թատրոնի, շոուների  մեջ ենք։ Տո Փաշինյանի հետևից ջուր շպրտեցին, տո ոտի տակի ջուրը խմեցին, տո ջան ու ջիգյար արեցին, տո Հիսուս կարգեցին․․․

Երկիրը հանձնեց, էլի բանի տեղ չդրին։ Երկիրա է էլի, եղած չեղած նույն բանն է։ Հինգ հազար ծաղկող գարուն սպանեց, տո երեխեք են էլի, բանի տեղ չդրին։ Տասնակ հազարավոր երիտասարդներ հաշմվեցին, էլի բանի տեղ չդրին։ Ի՞նչ անենք, թող սայլակներով ման գան։ Գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ ավերվեցին, էլի նու՜յնն է։

Հիմա ո՞նց չասես՝ ժողովուրդ ջան,  իրար մի մեղադրեք,  թատրոն է։ Սա ոչ թե օնլայն , այլ իրական, գեղամեջի թատրոն է։ Շարժական թատրոն է տալիս Փաշինյանը։ Ինքը հիմա պետք է ոչ միայն մեզ համոզի, որ ինքը ընդունված ու սիրված է, այլ պետք է, որ դրսին համոզի։ Ասի՝ տեսեք, ես ձեզ դեռ պետք եմ, լեգիտիմ եմ։ Ինձ վրա դեռ կարող եք հույս դնել։ Մյուս կողմից էլ մտածում է, որ իր վարչապետությամբ էլի նոր ընտրություն կանի ու գյուղեգյուղ է ընկել, որ ցույց տա՝ առաջին հերթին դրսին,  որ մարդիկ դեռ պաշտում, գժվում են իր համար։ Ասում են՝ Փաշինյան ջան, արի, մեր գլխին նստի, մեր գյուղերն էլ տներն էլ ընտանիքն էլ հանձնի թուրքին, մենակ թե դու մնաս։ Դու մեզ դժոխքից հանեցիր ու դրախտ տարար։  Նորից եմ ասում՝ սա իրական շարժական թատրոն է։

Ուզում է , ոնց որ նախորդ անգամ, այս անգամ էլ նույն եղանակով ընտրություն անի ու ժողովուրդը՝ թատրոնի ազդեցության տակ չկասկածի, որ ինքը 60 կամ 70 տոկոս քվե է ստացել։ Ուզում է, որ ժողովուրդը իր մեջ մեղավոր փնտրի, իրար ուտեն, ասեն՝ այսքանից հետո գնացիք ու ձայն տվիք Փաշինյանին։ Այ դրա համար է գյուղեր գնում։ Իր ուզած գյուղապետերը նշանակել է, նրանք էլ հավաքարարն էլ են իրենց մարդը դրել  ու սաղով միասին թատրոն են տալիս։