Յուրաքանչուր իրավական ծրագիր պետք է կազմվի հասարակական ազատության օրենքների հիման վրա․ Ազարյան

Յուրաքանչուր իրավական ծրագիր պետք է կազմվի հասարակական ազատության օրենքների հիման վրա․ Ազարյան

Մեր իրավա-քաղաքական համակարգի էական վերանորոգման և կատարելագործման համար անհրաժեշտ է,որ երկրի ղեկավարների և ժողովրդի առկա իրավագիտակցության մակարդակը բարձրացվի մինչև իրավունքի մշակվող տեսության մակարդակի,այլապես իրավասահմանադրական և իրավակիրառական որոշումները, լինելով գիտական հիմքերից զուրկ, իրավական պետության գաղափարը կվերածեն միայն երազանքի։ Այդ առումով օրենսդրությունը պետք է դարձնել մշտապես կատարելագործվող հասարակական ծրագրավորման կառավարման և վերահսկողության միջոց։ Յուրաքանչուր իրավական ծրագիր պետք է կազմվի բնական և հասարակական ազատության օրենքների, հատկապես տարբեր սուբյեկտների ինքնորոշման հիման վրա։ Այն պետք է հանդիսանա մարդու և հասարակական կառույցների ազատ, չափավորված և հավասարակշռված կյանքի դրսևորման նպատակահարմար օգտագործման արվեստ։ Ցավոք չի կարելի հաշվի առնել այն ինչ-որ չկա իրականության մեջ եւ ընդհակառակը՝ չի կարելի հաշվի չառնել այն, ինչ որ կա կյանքում։

Ենոք Ազարյան