Բացվել է հյուրանոց, որն ունի կիթառի տեսք

Բացվել է հյուրանոց, որն ունի կիթառի տեսք

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բացվել է հյուրանոց, որն ունի Hard Rock Hollywood կիթառի տեսք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հյուրանոցն արժի 1,5 միլիարդ դոլար։ Այն հանդիսանում է Seminole Hard Rock Hotel & Casino համալիրի մի մասը։

Հյուրանոցը 36 հարկ ունի, 800 շքեղ համար, մի քանի ռեստորան, սպա-կենտրոն, լողավազաններ, նույնիսկ՝ արհեստական գետ ու պուրակ։ Մեկ օրվա կեցության վարձը 200-600 դոլար է։ Համալիրում կա նաեւ կազինո՝ 3000 խաղային ավտոմատներով եւ 228 խաղասեղաններով։