Բերեք փաստեր, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին․ Իվանյանը՝ «Լույսին» նվիրատվություն անելու մասին

Բերեք փաստեր,  որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին․ Իվանյանը՝ «Լույսին» նվիրատվություն անելու մասին

««Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, կարող է ցանկացած ծրագրի մասնակցել, կատարել նվիրատվություններ»։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ամուլսարի գործով քննչականի խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ անդրադառնալով 2014թ. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, առանց գործունեությունը սկսելու և շահույթ ունենալու, գրեթե 250 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության փաստին, որը կատարել է «Լույս» հիմնադրամին՝ կրթական ծրագրերի աջակցման նպատակով։ Հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան այդ հանգամանքում, Իվանյանը պատասխանեց․ «Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին»։