«Լիվերպուլի» դեմ Մխիթարյանի խաղի մասին

«Լիվերպուլի» դեմ Մխիթարյանի խաղի մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո, խոսել է թիմի խաղի մասին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին։

«Լուկաս Տորեյրան, Ալեքսանդր Լակազետը ու Մխիթարյանը լավ փոխարինման մտան և ազդեցություն ունեցան խաղի վրա:Կարծում եմ՝  լավ խաղ անցկացրին նաև Գենդուզին ու Պեպեն։ Մենք պետք է հնարավորինս իրատես լինենք և վստահ լինենք մեր ուժերին ամեն մարզումից կամ խաղից առաջ»,- նշել է Էմերին։