Տղամարդը «վերակենդանացել» է սեփական հուղարկավորության ժամանակ

Տղամարդը «վերակենդանացել» է սեփական հուղարկավորության ժամանակ

Հնդկաստանում 55-ամյա տղամարդը վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ՝ փաթահարելով գլուխն ու գիտակցության գալով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, երբ տղամարդը կորցրել է գիտակցությունը, երբ այծերին է արածացրել, ընտանիքի անդամները որոշել են, որ նա մահացել է ու կազմակերպել են նրա հուղարկավորությունը։ Երբ դիակն արդեն պետք է իջեցնեին փոսի մեջ, ներկաներից մեկը նկատել է, որ նա գլուխն է թափահարել։ Ընտանիքը տեղի ունեցածից ցնցվել է։ Արդյունքում տղամարդուն ուղարկել են հիվանդանոց։ Նրա մոտ սուր տենդ են հայտնաբերել, որի պատճառով էլ կորցրել է գիտակցությունը եւ թվացել է, թե մահացել է։