Հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա 

Հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա 

Իրաքի շիա մահմեդական խմբավորումներից մեկը հարձակվել է այդ երկրում տեղակայված ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի վրա, որը գտնվում է Իրանի արեւմուտքում՝ Անբար նահանգում, եւ «Էթ-Թանըֆ» ռազմաբազայի վրա, որը գտնվում է իրաքա-սիրիա-հորդանանյան սահմանին։ Այս մասին հայտնում է Shafaq news-ը։ Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով, այսօր լուսաբացին։ Անվտանգության ուժերը երկու դրոններն էլ խոցել են։

Նշենք, որ հարձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ Իրաք է այցելել ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինքենը։ Վերջինս այցի ընթացքում նախազգուշացրել էր ռեգիոնալ ուժերին պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա սրացումը առիթ չդարձնել՝ հարվածելու համար ռեգիոնում ամերիկյան շահերին եւ պահանջել էր Իրաքից՝ ապահովել ամերիկյան ռազմական բազաների անվտանգությունը։