Երկիր մոլորակի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ 

Երկիր մոլորակի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ 

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Երկիր մոլորակի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ։ Ըստ Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալների, Երկրի մագնիսական դաշտի խախտման աստիճանը հասել է G3-ի (հնարավոր հինգ մակարդակներից)։ Գիտնականները նշում են, որ նման իրավիճակում հնարավոր է առաջանան խափանումներ էներգամատակարարման համակարգերում։

Հնարավոր է նաեւ լինի արբանյակային կապի խափանում, նվազի ցածր հաճախականության ռադիոնավիգացիայի եւ բարձր հաճախականության ռադիոկապի որակը։ Ուժգին մագնիսական փոթորիկները կարող են ազդել նաեւ մարդկանց առողջական վիճակի վրա։ Ռուսաստանի հարավի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բնակիչները կարողացել են տեսնել «բեւեռափայլ» երեւույթը, որը հատկանշական չէ այդ լայնություններում։