ՑԱԽԱԼ-ը պաշարել է ՀԱՄԱՍ-ի ճամբարը․ հրամանատարներ են սպանվել

ՑԱԽԱԼ-ը պաշարել է ՀԱՄԱՍ-ի ճամբարը․ հրամանատարներ են սպանվել

Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մարտիկները Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հատուկ գործողությունների համար պատասխանատու Ջամալ Մուսային։ Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«Մեր մարտիկները հարվածել և սպանել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկիչների, այդ թվում՝ Ջամալ Մուսային, ով ղեկավարում էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հատուկ գործողությունները։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները ցամաքային մարտերում սպանել են ՀԱՄԱՍ-ի գումարտակի մի քանի այլ հրամանատարների»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը վերահսկողության տակ են վերցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարը Գազայի հատվածում։ Համալիրի տարածքում կան դիտակետեր, զինյալների պատրաստման վայրեր, ահաբեկիչների ստորգետնյա թունելներ, ասվում է հաղորդագրության մեջ։